ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՌԴ ներքին գործերի նախարարության կազմակերպած միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքն արժանացել է գավաթի և դիպլոմի

ՌԴ ներքին գործերի նախարարության կազմակերպած միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքն արժանացել է գավաթի և դիպլոմի

Հոկտեմբերի 28-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքում անցկացվեց իրավապահ մարմինների աշխատակիցների և լրագրողների «Վահան և գրիչ» միջազգային առաջին փառատոնը, որը կազմակերպել էր ՌԴ ներքին գործերի նախարարությունը:
Փառատոնին ներկայացված էր իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության գործունեության մասին պատմող 1044 նյութ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը, որը պատմում էր Սոթքի ոսկու հանքերից կատարվող գողությունների ու դրանց դեմ պայքարի մասին, «Օրենքի տարածք» անվանակարգում արժանացավ գավաթի և դիպլոմի:
Հաղթողներին մրցանակները հանձնեցին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեևը:

 ***

 «Վահան եւ գրիչ» փառատոնն ի սկզբանե Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից անցկացվող համառուսաստանյան ամենամյա մրցույթ էր: Այս տարի ընդլայնվեցին միջոցառման թե՛ ձեւաչափը, թե՛ աշխարհագրական շրջանակները՝ այն դարձնելով միջազգային փառատոն: 
Հանցագործությունը սահմաններ եւ ազգություն չի ճանաչում, եւ միջազգային համագործակցությունը իրավապահ մարմինների առաջնահերթ խնդիրներից է. Կեմերովոյում անցկացված փառատոնի հիմքում նաեւ այս՝ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման սկզբունքն էր: 
Ողջունելով Ռուսաստանի մարզերի եւ ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների պատվիրակություններին եւ շնորհավորելով փառատոնի դափնեկիրներին՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը մասնավորապես նշեց, որ միջոցառումը կոչված է օժանդակելու իրավապահ մարմինների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների զարգացմանը, ապահովելու հասարակության եւ իրավապահ մարմինների երկխոսությունը, ներկայացնելու ոստիկանության առօրյան եւ նրա հերոսներին: 
Բարձր գնահատելով իրավապահ մարմինների գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը՝ Վլադիմիր Կոլոկոլցեւն ընդգծեց, որ առանձնապես կարեւոր է, որ մարդիկ թերթերից եւ հեռուստաէկրաններից կարողանան տեսնել ոստիկանության աշխատակիցների գործունեության անաչառ գնահատականը:
Վլադիմիր Կոկոկոլցեւը հատկապես ընդգծեց այն փաստը, որ հասարակությանն անհրաժեշտ է ներկայացնել կատարվածի ամբողջական եւ օբյեկտիվ պատկերը՝ առանց ինչ¬որ բան թաքցնելու կամ գունազարդելու. այլապես հաղորդակցության ժամանակակից միջոցների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունը կարող է հակառակ ռեակցիան առաջացնել մարդկանց մոտ:
«Վահան եւ գրիչ» փառատոնին ներկայացված հազարից ավելի աշխատանքներում գործել էր այդ սկզբունքը, բայց ժյուրին ընտրեց լավագույններից լավագույններին, որոնց մեջ էր նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը:
Տեսանյութը պատմում է ոստիկանների բացահայտումների մասին եւ յուրահատուկ կանխարգելիչ նպատակ է հետապնդում: Սոթքի սարերում թունելներ կան, որտեղ «չղջիկները»՝ հանքախորշերից գողություն կատարողները, վտանգի են ենթարկում իրենց կյանքը չնչին օրավարձի դիմաց: Ոստիկանության խնդիրը ոչ միայն այդ գողությունները բացահայտելն է, այլեւ ուրիշների հարստացման համար միջոց դարձողներին հորդորելը, որ չվտանգեն իրենց առողջությունն ու կյանքը:
Իրավապահ մարմինների գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների դերն առանձնահատուկ է՝ ոչ միայն տեղեկատվություն հաղորդել հանցագործությունների եւ դրանց դեմ պայքարի մասին, այլեւ իրենց հրապարակումներով վստահություն ներշնչել օրինականության հանդեպ, մարդկանց մեջ ամրապնդել պաշտպանված լինելու հավատը, օժանդակել ոստիկանություն¬հասարակություն կապի ամրապնդմանը: 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունն աշխատում է հենց այդ սկզբունքով: 
Վարչության աշխատանքները բազմիցս են ԱՊՀ անդամ երկրների շրջանակներում անցկացվող մրցույթներում արժանացել մրցանակների: Դրանք ստեղծագործական նոր մտահղացումների ու ձեռքբերումների խթան են, գնահատվելու, հաղթելու հպարտությունն ապրելու առիթ: 
Կեմերովոյից բերված պատվավոր մրցանակը նույնպես իր արժանի տեղը գրավեց վարչության ձեռքբերումների շարքում: