ՌԴ Չուվաշիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
24.10.2022 11:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳ վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Ծովագյուղ բնակավայրում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 49-ամյա Արմեն Մ.-ն, որը հոկտեմբերի 14-ից ՌԴ Չուվաշիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: