ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
31.01.2013 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 30-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Հ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Սմոլենսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: