ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր
09.08.2013 12:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 8-ին, ժամը 22.00-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հայկուշ Ս.-ին, որը 2011 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Գրաչևսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք պատճառելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: