ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից հետախուզվող՝ Ջրաշենում
12.02.2015 11:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 12.50-ին, Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել հունվարի 19-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 291 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող, 1972 թ. ծնված Ռոմա Թ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: