ՌԴ Վլադիմիր քաղաքում 2012-ին կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Կոմիտասի պողոտայում
28.08.2014 14:43
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 27-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտ հայտնաբերվել և Երևան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Նիկոլայ Ա.-ն, որը 2012 թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանություն) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: