ՌԴ և Հայաստանի իրավապահների կողմից 2 հետախուզվող` նույն հակումով
Փետրվարի 28-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սևդին Ա.-ին, որը 2012 թ. մայիսի 14-ից ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ կամ հոգեգործուն նյութեր ապօրինի պատրաստելու, պահելու, իրացնելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 20.00-ին, Ստեփանավան քաղաքի կենտրոնական հրապարակից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արայիկ Ա.-ին, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: