Հետախուզվում էր ՌԴ Կալինինգրադի մարզի ոստիկանության կողմից
03.06.2023 12:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները և ԱՎՎ աշխատակիցները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա Ռուբեն Գ.-ին: Նա ապրիլի 6-ից ՌԴ քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ Կալինինգրադի մարզի ոստիկանության կողմից:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: