ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
03.09.2022 14:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 2-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ձերբակալել են 43-ամյա Էդուարդ Հ.-ին, որը ապրիլի 3-ից ՌԴ Ժելենովոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: