ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
04.03.2017 10:12
Հետախուզվողի հայտնաբերում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Գարեգին Դ.-ն, որը 2016 թ. սեպտեմբերի 20-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: