Պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
04.06.2024 11:23
Արձանագրված դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հունիսի 3-ին Արմավիր քաղաքի Շահումյան-Ջիվանու փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել 42-ամյա Արման Պ.-ին: Նա 2020 թ. մայիսի 6-ից ՌԴ Կազան քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: