ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ժամանեց Երևան և բերման ենթարկվեց ոստիկանություն
04.09.2018 12:41
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամը 15.45-ին, գծային բաժին բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1954 թ. ծնված Նադեժդա Մ.-ն, որը 2011 թ-ի հունիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի ՆԳՎ Կրասնոդար քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: