ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց
04.10.2018 13:32
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 3-ին, ժամը 16.20-ին, Անտառավան 4-րդ թաղամաս 22/Ա շենքից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արմեն Փ.-ն, որը մայիսի 16-ից ՌԴ Կալուգայի մարզի Օբինսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 325.1 հոդվածի 1-ին մասի (ոչ օրինական Ճանապարհով ավտոմեքենայի պետհամարանիշին տիրանալը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: