ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողները հայտնաբերվեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Նոյեմբերի 2-ին, ժամը 06.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 45-ամյա Արամ Մ.-ն, որը 2018թ. մայիսի 31-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Սադետտին Ի.-ն, որը 2011թ. հունիսի 16-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի իրավապահաների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ՃՏՊ) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: