ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց ԱՎՎ-ում
05.11.2022 14:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԱՎՎ և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 4-ին ԱՎ վարչությունում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացվել 46-ամյա Շահամիր Հ.-ն, որը մայիսի 27-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: