Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
05.12.2018 12:02
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.10-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Խորեն Թ.-ն, որը մարտի 30-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (հարբած վիճակում ավտոմեքենա վարելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: