ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով
06.10.2021 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ ու Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 5-ին Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Էդգար Ա.-ն, որը 2013 թ. հունվարի 24-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: