Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
08.07.2017 12:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 7-ին, ժամը 16.45, Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Սամվել Ա.-ն, որը հունիսի 19-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 138.1 հոդվածի (խոսակցություններ հրապարակելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: