ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
10.05.2019 13:03
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 8-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Շարժա չվերթի հաշվառումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 62-ամյա Սաշիկ Մ.-ն, որը ապրիլի 18-ից ՌԴ ՆԳՆ Օմսկի մարզի ՆԳՎ Օմսկ քաղաքի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 4-րդ մասի Պ.Բ (կաշառք տալը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: