ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
11.03.2021 10:57
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 10-ին բաժին է ներկայացել Սուրեն Կ.-ն, որը 2020 թ. մայիսի 7-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հետախուզվողի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է նախաձեռնող մարմնին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: