Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
13.07.2017 16:15
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ ՊԻԴԾ Տվերի մարզային վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 4-րդ մասի (թմրանյութի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: