ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
14.05.2019 10:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի Կուրղինյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Հենրիկ Մ.-ին, որը հունվարի 10-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: