ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության ԱՎ վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի և Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին Արտաշատի բաժին է ներկայացել 61-ամյա Վոլոդյա Ի.-ն, որը 2017 թ. հունիսի 8-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Վոլոդյա Ի.-ն պարտավորվել է ներկայանալ ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: