ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը` ՀՀ Դալար գյուղում
15.03.2018 10:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 10.30-ին, Դալար գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդգար Բ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 1-ից ՌԴ ՆԳՆ հարավային վարչական դեպարտամենտի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: