ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության ՔՈԳՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզի Ծավ բնակավայրից Կապանի բաժին բերման է ենթարկվել 69-ամյա Անդրեաս Հ.-ն, որը 2020 թ. ապրիլի 23-ից ՌԴ Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
