Բաղրամյանի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
15.12.2020 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին Դալարիկ գյուղից բերման է ենթարկվել 34-ամյա Գոռ Լ.-ն, որը նոյեմբերի 16-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: