ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին
16.10.2018 14:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 15-ին, ժամը 16.10-ին, կամովին բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Անդրանիկ Բ.-ն, որը սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳՎ Օդինցով շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (սպանության կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիք) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: