ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության համար

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 29-ամյա Թովմաս Ա.-ն, որը 2018թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: