ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
18.10.2018 10:22
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը օգոստոսի 16-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային ՆԳՎ Մալո-Յարոսլավի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախությունը) հատկանիշներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: