ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք
18.06.2015 09:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1987 թ. ծնված Վահե Ղ.-ն, որը մայիսի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: