ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 04.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 1992 թ. ծնված Դենիս Պ.-ն: Նա 2022 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ ՆԳՆ Ադլերի շրջանի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի Ա կետի (Առանց տիրանալու նպատակի տրանսպորտային միջոց առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: