ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20.11.2019 18:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով Շենգավիթի անձնագրային բաժանմունքից ստացված տվյալները, նոյեմբերի 19-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել Երևանում հաշվառված 49-ամյա մի տղամարդու։ Նա 2018 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հետախուզվողի հայտնբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: