Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
21.07.2022 10:08
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել 52-ամյա Արթուր Հ.-ն, որը փետրվարի 16-ից ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: