Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին բերման ենթարկեցին Չուխաջյան փողոցից
22.01.2019 16:10
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 16.00-ին, Չուխաջյան փողոցի 1-ին հասցեի մոտից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ավետիք Պ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Ազով քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: