ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
22.04.2019 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 20-ին, ժամը 19.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 41-ամյա Արսեն Մ.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ՆԳՎ Անապա քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի (ՃՏՊ) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: