ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
22.05.2018 10:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 21-ին, ժամը 20.30-ին, բաժին է ներկայացել 1952 թ. ծնված Թոռնիկ Ա.-ն, որը մայիսի 1-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի 2-րդ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի (սպանության փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: