ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողություն կազմակերպելու և կատարելու մեղադրանքներով

Մարտի 21-ին, ժամը 18.47-ին, ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Քուչակ թաղամասում գործող բուքմեյքերական կետից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մեսրոպ Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2013թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Մոսկովյան մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30 հոդվածի 3-րդ մասի և 158 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով /գողություն կազմակերպելը և կատարելը/:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: