ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում
25.09.2018 12:27
Հետախուզվողի հայտնաբերում

«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, Գավառի Սայադյան փողոցից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 2-րդ մասի B կետի (անձնական ունեցվածքի գողությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: