ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 11.30-ին, անձնագրային բաժանմունքից բաժին են ներկայացրել 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը 2014 թ. հուլիսի 28-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին մասի /գողություն/ մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
