ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Իջևանի անձնագրային բաժանմունքում
27.01.2021 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 26-ին անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 34-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. մարտի 26-ից ՌԴ Իրկուտսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Բռնաբարությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: