ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքների շնորհիվ
28.02.2019 13:34
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 57-ամյա Գարեգին Ն.-ն, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի Օդինցովո շրջանի ոստիկանության կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: