Արտաշատի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
28.10.2023 11:36
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող ոստիկանության Արտաշատի ՀՔԲ սրահում հայտնաբերվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 45-ամյա Ռաֆիկ Ա.-ն: Նա հոկտեմբերի 4-ից ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: