ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Այրումի սահմանային անցակետում
 
                                            Նոյեմբերի 28-ին, ժամը 02.00-ին, Այրում կայարանի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 51-ամյա Ռեուցկիի Պ.-ն, որը մարտի 1-ից ՌԴ Սախալինի երկրամասի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 330.2-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					