Գողության կասկածանքով բերման ենթարկվածը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
30.07.2020 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ստուգումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 29-ին գողության կասկածանքով բերման ենթարկված 34-ամյա Մհեր Ն.-ն 2016 թ. սեպտեմբերի 22-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Չկանխամտածված սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: