ՌԴ իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Կապանում
04.04.2015 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 3-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Մարատ Հ.-ն, որը 2014 թ. ապրիլի 8-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային վարչության Կենտրոնական դաշնային շրջանի Լենինգրադսկայա գծային բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: