ՌԴ իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
09.04.2015 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Աբել Կ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնադարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: