Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
02.02.2021 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի և ՃՈ Արտաշատի ՀՔԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 1-ին Արտաշատի ՀՔԲ-ից Մասիսի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արտակ Բ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: