Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին
02.09.2019 16:05
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 31-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Էդվարդ Գ.-ն, որը օգոստոսի 27-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ ՏՆԳՎ Կրասնոդարսկոյե գծային բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 171.1 հոդվածի 1-ին մասի Ա կետի (ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: