ՌԴ իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Մարտունու բաժին
03.08.2018 13:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 8-ին, ժամը 16.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Շատին Ս.-ն, որը ս/թ հուլիսի 5-ից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի հատկանիշներով ՌԴ Սախա-Յակուտիայի Յակուտսկոյե ՆԳՎ կողմից հետախուզվում էր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: