ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աճառյան փողոցում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 3-ին Աճառյան փողոցից Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 63-ամյա Գրիշա Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 11-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: